Հռոմի պապն Իրաք կատարած իր պատմական այցի ընթացքում լինելու է պատմական Ուր քաղաքում, հայտնում է Al Jazeera-ն։
Ուրը գտնվում է Դի Քար նահանգում և պատմական նշանակության քաղաք է, որտեղ մարդիկ հայտնագործել են անիվը, որտեղ գրվել են «Համմուբարի թագավորի օրենքները» (Օրենքները հայտնաբերվել են 20-րդ դարի սկզբներին հայտնաբերած մարդու հասակի չափերին հասնող սև քարե սյան վրա (ստելա)) և որտեղ առաջին անգամ նավթն այրվել է էներգիա ստանալու նպատակով։
Ավելի քան 6 հազար տարի առաջ Ուրը եղել է աշխարհի առաջին հիմնական քաղաքային կենտրոններից մեկը, իսկ դարեր անց վերածվել այն ժամանակվա համաշխարհային տնտեսության հանգույցի` իր գործարաններով, որտեղ արտադրում էին գորգեր և բրդյա հագուստ` Միջագետք և արտերկիր արտահանելու համար: Ուրը, որը կոչվում է նաև Թալ ալ-Մուքայեր, համարվում է պատմության մեջ ամենակարևոր հնագիտական վայրերից մեկը: 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ուրը ներառել է Համաշխարհային ժառանգության ցուցակում։
Ըստ BBC–ի հայտնած տեղեկությունների, Հռոմի Պապն 90–ամյա շիա հոգևորականի հետ բանակցությունների ընթացքում քննարկելու է միջկրոնական այնպիսի հարցեր, ինչպիսին են 2003 թվականի ամերիկյան ներխուժումից հետո բռնության ալիքնի տակ հայտնված Իրաքի քրիստոնյա փոքրամասնությանը վերաբերվող հարցերը։
Իր այցի ընթացքում Հռոմի Պապին պաշտպանելու համար տեղակայված են Իրաքի Անվտանգության ուժերի շուրջ 10 հազար աշխատակիցներ, իսկ կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու համար սահմանվում են նաև շուրջօրյա պարետային ժամեր:
BBC-ն հաղորդում է, որ որոշ շիա զինյալ խմբավորումներ դեմ են եղել այցին՝ ենթադրելով, որ շրջագայությունը երկրի գործերին Արևմուտքի միջամտության նշանակություն ունի: