«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններին։ Գրառման մեջ ասվում է․
«Վստահ եմ, որ իշխանության մեջ եղած ադեկվատ մարդիկ (մասնավորապես, ԱԳՆ-ում) հասկանում են, թե ինչ են նշանակում Ալեւի ելույթները Զանգեզուրի մասին: Վստահ եմ, որ «ժողովրդի ներկայացուցիչները», որոնք ծափահարում են «Կեցցե՛ն մեր նահատակները» կարգախոսին, դա չեն հասկանում:
Կասկածում եմ, որ վարչապետը դա հասկանում է՝ նա ապրում է այլ իրականության մեջ: Հասկանում եմ նաեւ, թե ինչու Թուրքիայի եւ Ադրրբեջանի ղեկավարները Փաշինյանի ջերմեռանդ «բալեշչիկերն» են:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն ասել էր, որ «Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»։