Ճապոնական ծովում բռնկվել է մի ձկնորսական նավ, որի վրա 30 ձկնորս է եղել: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Պրիմորսկի երկրամասի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր տնօրինությանը:
«Մենք հաղորդագրություն ենք ստացել, որ Ասկոլդ կղզուց (Ճապոնական ծով) 12 մղոն հեռավորության վրա այրվում է «Վիտիմ» ձկնորսական նավը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ նավի բոլոր 30 ձկնորսները տարհանվել են «Ալչան» փրկարարական նավ: