Այս մրցաշրջանում եվրոպական մի շարք թիմեր են բախվում կադրային խնդիրների հետ։ Սակայն «Լիվերպուլի» դեպքում ամեն ինչ չափազանց վատ է։ Անգլիական թիմում վնասվածքները չափից շատ են, ու դրանք հիմնականը լինում են պաշտպանությունում։
Բավականին երկար ժամանակով շարքից դուրս է մնացել «Լիվերպուլի» պաշտպանության գլխավոր խաղացողը՝ Վիրջիլ վան Դայկը։ Այս ընթացքում վնասվածքներ ստացան նաև Ժոել Մատիպը ու անգամ այն կիսապաշտանները, որոնք իջնում էին փակելու պաշտպանության կենտրոնը։
Bleacher Report-ը հետաքրքիր տվյալ է հրապարակել։ Այս մրցաշրջանում «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ստիպված է եղել կենտրոնական պաշտպանների 19 տարբեր զույգ դաշտ դուրս բերել։