Փետրվարի 28-ի գիշերը, ժամը 01.40-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Դալար գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկը մարդ է մտել, հնարավոր է՝ գողություն է անում։ Հինգ րոպե անց Արտաշատի բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր։