«Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնել է, որ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում՝ «Բարսելոնայի» դարպասը գոլ խփելու դեպքում այն չի տոնելու:
«Ես գոլ չեմ տոնելու, եթե գոլ խփեմ: Ես շատ հիանալի պահեր եմ ապրել Բարսելոնայում, աղջիկս ծնվել է այդ քաղաքում, այնտեղ շատ ընկերներ ունեմ, տեղի երկրպագուները սիրում են ինձ, և դա փոխադարձ է: «Բարսելոնայի» երկրպագուներն ինձ նույնիսկ մրցանակ տվեցին իրենց հանդեպ իմ պահվածքի համար»,-խորվաթի խոսքերն է փոխանցում AS-ը:
Ռակիտիչը «Բարսելոնայում» խաղացել է 2014-ից 2020 թվականներին: