Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի նոր բռնկումն առաջացել է կարանտինային ռեժիմի թուլացման և վատ պահպանման պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով կոմիտեի տարածած հաղորդագրությանը: