ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարեն Արարատի Գրիգորյան, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Ցավակցում ենք Արցախի մեր գործընկերներին, Կարենի հարազատներին ու մտերիմներին: Երազանքդ կկատարվի, սիրելի Կարեն. քո ու մեր հայրենիքը կապրի ազատ ու անկախ, խաղաղ ու անվրդով: Հանգչիր խաղաղությամբ: Փառք իրենց պարտքը կատարելիս զոհված մեր բոլոր նվիրյալներին»: