Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ են անցկացրել և քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությանը: