ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանի Հանրապետությունում 102-րդ ռազմաբազայի, ինչպես նաև Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի զորավարժարաններում սկսվել են գումարտակային տակտիկական մասշտաբային զորավարժությունները։ Ստուգվել է նաև Աստրախանի մարզի ռազմական օբյեկտների պատրաստվածությունը հատուկ զորավարժություններին։ ՌԴ ՀՌՕ օպերատիվ-տակտիկական ավիացիան ապահովում է նաև 102-րդ բազայի հրաձգային ստորաբաժանումների զորավարժությունները։ …