Նոր տեսակի «Քովիդ-19» կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է 261 097 մարդ, վարակվել՝ 3 777 252 մարդ: Այս մասին վկայում են worldometers կայքի տվյալները:
Մինչ օրս հիվանդությունից ապաքինվել է 1 273 664 մարդ: Մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 72 767 մարդ, վարակվել՝ 1 242 345-ը:
Եվրոպայում կորոնավիրուսից ամենից շատ տուժել են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան: Մեծ թվով վարակման դեպքեր են արձանագրվել Գերմանիայում, Ռուսաստանում, Բրազիլիայում և Իրանում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: