Добавить новость

Движение на «салатовой» ветке метро вводят в график после сбоя

Главную фигурантку по делу о торговле детьми в Москве выпустили из СИЗО

Игрок "Зенита" Горшков объяснил завистью кричалку про позор российского футбола

Полузащитник "Динамо" Лаксальт: Тюкавин должен забивать голы

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նոյ թաղամասի սեփականատերերն ու բնակիչներն ահազանգում են Երևանի քաղաքապետի խախտումների մասին  

Մամուլի հրապարակումներից, ինչպես նաև մեր բնակելի տների հարևանությամբ ծանր շինարարական տեխնիկայի գործածմամբ հողային աշխատանքներ կատարող անձանցից տեղեկացել ենք, որ մեր անմիջական հարևանությամբ՝ ք.Երևան, Լենինգրադյան փողոց 23/7 հասցեում, «Լույսեր» ընկերության կողմից նախաձեռնվել է տասնութհարկանի բազմաբնակարան բնակելի չորս շենքերի համալիրի կառուցում: 

«Լույսեր» ընկերությունը հայտարարություն է տարածել, որ շինարարական աշխատանքների կատարման համար Երևանի քաղաքապետի կողմից 03.04.2020թ. ստացել են թիվ 01/18-20384-411 շինթույլտվությունը, որի համաձայն նախատեսվում է տասնութհարկանի բազմաբնակարան շենքերի համալիրի շինարարության իրականացում, որն անմիջապես նայում է Նոյ թաղամասի մի շարք բնակիչներիս առանձնատներին և դրանց բակերին:

Մենք, Նոյ թաղամասի մի շարք սեփականատերերս և բնակիչներս, հայտնում ենք, որ Նոյ բնակելի թաղամասի տարածքում նման բազմահարկ շենքերի կառուցապատումն ու հետագա բնակեցումը աղետալի հետևանքներ է առաջացնելու մեզ համար և խաթարելու է այս թաղամասի բնականոն կյանքը: Սակայն աչքառուն այն է, որ տվյալ կառուցապատման թույլտվությունը Երևանի քաղաքապետի կողմից տրվել է գործող քաղաքաշինական օրենսդրության մի շարք նորմերի անտեսմամբ և կոպիտ խախտումներով:

1. Նախ նշենք, որ Երևանի քաղաքապետարանը, նման նախագիծ հաստատելով, խախտել է հասարակայնության իրազեկման վերաբերյալ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N660 որոշման պահանջները, որի հավելվածով սահմանված է «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման» կարգը (այսուհետ՝ Կարգ): Մասնավորապես, Կարգի 1-ին և 2-րդ կետերով սահմանված է. «1. Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունն իրականացվում է սույն կարգով: 2. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակայնությանն իրազեկում են համայնքների ղեկավարները»:

Մեջբերված դրույթներից հետևում է, որ ՀՀ կառավարության կողմից դեռ 1998թ.-ին հաստատվել է համապատասխան կարգ, որով սահմանված են ՀՀ տարածքում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակայնության ներկայացուցիչների իրազեկումը և քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանն ու որոշումների ընդունմանը հանրության մասնակցությունը, հատկապես նշված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի հետ փաստացի առնչվող շահագրգիռ անձանց:

Հաշվի առնելով Երևան քաղաքի, Նոյ թաղամասի, Լենինգրադյան փողոց 23/7 հասցեում «Լույսեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող տասնութհարկանի չորս շենքերի համալիրի կառուցապատումն ու Երևանի քաղաքապետի կողմից դրա շինարարության թույլտվության տրամադրումը՝ միանշանակ է, որ տեղի է ունենում ցածրահարկ կառուցապատման համար նախատեսված Նոյ թաղամասի կենսագործունեության միջավայրի կտրուկ և անդառնալի փոփոխություն, որի իրազեկման համար պատասխանատվություն կրող անձը՝ Երևանի քաղաքապետը, մինչ օրս որևէ կերպով, որևէ եղանակով «Ծրագրվող փոփոխությունների մասին» հասարակայնությանը չի տեղեկացրել և չի իրազեկել:

2. Կարևոր հարց է, թե ի՞նչ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետը պետք է «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին» իրազեկեր հասարակայնությանը: Կարգի 4-րդ կետի համաձայն. «Համայնքների ղեկավարները իրենց համաձայնեցմանը ներկայացված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում պարտավոր են դրանց մասին իրազեկել հասարակայնությանը` նշելով վերոհիշյալ փաստաթղթերին ծանոթանալու պայմանները` հրապարակման, ցուցադրման և հասարակական քննարկման տեղն ու ժամանակը»: Նույն կետում նշված է, որ քաղաքապետի նշյալ՝ «Պարտավորության չկատարումն առաջացնում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն»:

Անտեսելով ՀՀ կառավարության որոշումով սահմանված պահանջները՝ Երևանի քաղաքապետը զրկել է Նոյ թաղամասի տասնյակ սեփականատերերին և բնակիչներին Կարգի 6-րդ կետով սահմանված իրավունքների իրացումից, այն է՝ «Հասարակայնության ներկայացուցիչները սահմանված ժամկետում (...) դիտողությունները, առաջարկությունները, ինչպես նաև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի վերաբերյալ սեփական միջոցներով կատարված անկախ փորձաքննության եզրակացությունները գրավոր ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին»:

3. Խնդիրն ավելի զավեշտալի է դառնում հաշվի առնելով այն փաստը, որ Երևան համայնքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը մինչ օրս չունի «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված գոտևորման նախագիծ, որպիսի պայմաններում «Լույսեր» ՓԲԸ-ին շինթույլտվություն տրամադրելով խախտել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 41.1-րդ հոդվածով սահմանված համայնքային տարածքների գոտիավորման սկզբունքը, որով սահմանված են համայնքի կամ դրա առանձին հատվածների, տարածքների, հողամասերի և այլ անշարժ գույքի օգտագործման պարտադիր պահանջները, դրանց իրավական ռեժիմին, նպատակային ու գործառական նշանակությանը, թույլատրված օգտագործումներին համապատասխան:

Վերոգրյալի հիմքով Երևանի քաղաքապետը անտեսել է նաև «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 41.3-րդ հոդվածի 18-րդ մասով ամրագրված՝ «Սահմանված գոտի - թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքի կիրառումը, քանի որ համապատասխան գոտևորման նախագիծ չունենալով, իրավասություն չուներ «Լույսեր» ՓԲԸ-ի կողմից խնդրարկված տասնութ հարկանի չորս շենքերի համալիր-թաղամասի կառուցապատման ռեժիմ սահմանել ցածրահարկ կառուցապատման գոտի հանդիսացող Նոյ թաղամասի բնակելի տարածքի համար:

Շինթույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնելով խախտվել են նաև մեր, որպես շահագրգիռ անձանց իրավունքները՝ վարչական վարույթում լսված լինելու մասով, այն պարագայում, երբ «Վարչարարության մասին» օրենքով հստակ սահմանված և երաշխավորված է նշյալ իրավունքի իրացումը, երբ վարչական ակտով շոշափվում են անձի օրինական շահերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետը հանրային իրավահարաբերությունների ոլորտում գործունեություն է իրականացնում որպես վարչական մարմին` արտաքին ներգործություն ունեցող գործառույթներ կատարելով և վարչական ակտեր ընդունելով անձանց համար փաստական հետևանքներ է առաջացնում, ուստի, առերևույթ ոչ իրավաչափ գործողություններ կատարելով, Երևանի քաղաքապետը խախտել է ՀՀ օրենսդրության պահանջները, ինչն անթույլատրելի է պետության անունից հանդես եկող անձի համար:

Ներկայումս Նոյ թաղամասի մի շարք սեփականատերերով վարչական բողոք ենք ներկայացրել Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև կոլեկտիվ հայց ենք նախապատրաստում՝ «Լույսեր» ընկերությանը տրամադրված շինթույլտվությունը վիճարկելու համար: Տեղեկացնում ենք, որ մտադիր ենք նաև դիմելու ՀՀ գլխավոր դատախազություն՝ Երևանի քաղաքապետի գործողությունների օրինականությունը ստուգելու խնդրանքով:


Հարգանքով`

Նոյ թաղամասի բնակիչներ. 

Արմեն Հակոբյան՝ ____________________ (Նոյ թաղամաս, 111 տ.),
Արտաշ Հակոբյան՝ ___________________ (Լենինգրադյան, 29/15 տ.),
Արկադի Համբարձումյան՝ _____________ (Նոյ թաղամաս, 139/5 տ.),
Աշոտ Մանուկյան՝ ____________________ (Նոյ թաղամաս, 10/3),
Վահան Շահինյան՝ ____________________ (Նոյ թաղամաս, 1/10 տ.),
Սերգո Չախոյան՝ ______________________ (Լենինգրադյան, 21/10տ.)

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Синоптик Позднякова: ураган «Милтон» может добраться до Мурманской области

Поезда на Люблинско-Дмитровской линии метро снова курсируют по графику

Суд в Москве отпустил из СИЗО фигурантку дела о торговле детьми Юлию Логинову

Движение на «салатовой» ветке метро вводят в график после сбоя

Музыкальные новости

Павел Дуров раскрыл подробности создания "ВКонтакте"

Футболистов Головина и Баринова забрали на допинг-тест после тренировки

Полузащитник "Динамо" Лаксальт: Тюкавин должен забивать голы

XI Всероссийский конкурс «Лучшая инклюзивная школа России-2024»

Новости России

Астроном Короткий: По всей территории России наблюдают северное сияние

Столичный дептранс: в Северо-Западном тоннеле затруднено движение из-за аварии

Полузащитник "Динамо" Лаксальт: Тюкавин должен забивать голы

В Москве в Северо-Западном тоннеле столкнулись три машины

Экология в России и мире

Определены организации-финалисты XI Всероссийского конкурса «Лучшая инклюзивная школа России — 2024»

Раскрутка Сайта. Раскрутка сайта Москва. SEO раскрутка сайта. Заказать раскрутку сайта. Раскрутка сайта ru. Раскрутка сайта цена. Раскрутка сайта недорого.

Суета вокруг шиповника: витамин C, который не так-то просто и добыть

Актриса Катерина Ковальчук пришла на Московскую Неделю моды без макияжа

Спорт в России и мире

Даниил Медведев выходит в 4-й раунд ATP Шанхая после победы над Арнальди

В тени победы Медведева над Циципасом: Эрика Андреева неожиданно выбила младшую сестру Мирру с турнира WTA в Ухани

Александрова победила Кенин и вышла в третий круг турнира WTA 1000 в Ухани

«Стали хуже после коронавируса»: Медведев неприличным образом привлёк внимание к проблеме с мячами

Moscow.media

«Байкал Сервис» снизил тарифы для Братска

Золотая осень в Пулковском парке

XI Всероссийский конкурс «Лучшая инклюзивная школа России-2024»

Набор абитуриентов для обучения на прокурорско-следственном факультете Военного университета Минобороны России











Топ новостей на этот час

Rss.plus






Игрок "Зенита" Горшков объяснил завистью кричалку про позор российского футбола

Повороты судьбы Сергея Юшкевича

Дивеев — о сборе национальной команды: «Эмоции, конечно, так себе. Давайте не будем сравнивать детей с Пакистаном»

Столичный дептранс: в Северо-Западном тоннеле затруднено движение из-за аварии