Հարավային Կորեայում վերջին մեկ օրում արձանագրվել է COVID-19 կորոնավիրուսով վարակման երկու դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10806-ի, ապաքինվել է 9333-ը, մահացել է 255 հիվանդ, հայտնել է ԿՀ առողջապահության նախարարությանը կից Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (KCDC) կազմակերպությունը, գրում է ria.ru-ն։
Արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Հարավային Կորեայում մեկ օրում գրանցվում է մոտ 10 նոր դեպք, ապրիլի 30-ին այդ թիվը երկրի ներսում իջել է մինչև զրոյի․ չորս դեպքեր են հայտնաբերվել կարանտինում գտնվող և այդ երկիր ժամանակ քաղաքացիների մոտ։
Հարավային Կորեան մայիսի 6-ից անցել է «սոցիալական հեռավորության առօրյա կյանքի» ռեժիմին, որը ենթադրում է զգուշություն և կանխարգելիչ միջոցների ձեռնարկում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 3 727 865 դեպք, 258 340-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 1 242 393 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 212 երկրում: