Եվրոպական հանձնաժողովը մտադիր է 3,7 միլիոն եվրո տրամադրել ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրներում «Ժողովրդավարական բարեփոխումների անցկացման» ծրագրերի շրջանակում քաղաքացիական հասարակության դերի ամրապնդման համար: Այս մասին տեղեկացնում է rt.com կայքը:
«Տարածաշրջանային տեխնիկական աջակցության նախագիծը կնպաստի «Արևելյան գործընկերության» երկրներում բարեփոխումների և ժողովրդավարական վերափոխումների իրականացման գործում քաղաքացիական հասարակության դերի ամրապնդմանն ու խթանմանը», - ասված է Եվրահանձնաժողովի փաստաթղթում:
Նշվում է, որ քննարկվող նախաձեռնությունը ներառում է գործունեության մի շարք ոլորտներ: Մասնավորապես՝ նախատեսվում է կրթաթոշակային ծրագրերի իրականացում և հետազոտությունների անցկացում, ինչպես նաև հաքաթոնների և էլեկտրոնային ուսուցման միջոցառումների կազմակերպում:
«Արևելյան գործընկերություն» ծրագիրը Եվրամիության կողմից ստեղծվել է ԵՄ-ի և ԽՍՀՄ նախկին 6 հանրապետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսիև Ադրբեջանի հետ ավելի սերտ համագործակցություն ապահովելու համար: