«Ա1+» – Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել, հավաքվածները նշել են՝ իրենք բողոքում են գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարները մուծելու պահանջի դեմ։ Նրանք նշել են, որ ցանկանում են, որպեսզի կառավարությունը սաստի տվյալ կառույցներին։ «ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» պահանջում են վճարել»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։ Հավաքվածները նշել են, որ ակցիաները շարունակական են լինելու։ Մանրամասները՝ տեսանյութում։