ՀՀ ոստիկանության ծառայողները կազմակերպված հսկողություն են իրականացնում քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու ուղղությամբ: Նրանք շրջում են փողոցներով և քաղաքացիներին իրազեկում պարետի՝ անձանց տեղաշարժը սահմանափակող համապատասխան որոշման դրույթների վերաբերյալ և հորդորում պահպանել կարգը:
Հիշեցնենք, որ պարետի կողմից մարտի 24-ին ստորագրվել է որոշում՝ ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ։