CoViD-19-ի հետևանքով զոհերի թիվն ԱՄՆ-ում կարող է կտրուկ աճել, եթե անհապաղ չդադարեցվեն գործող սանիտարական սահմանափակումները: Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես արդեն ասել եմ այն մասին, որ բուժումը չպետք է բուն խնդրից վատը լինի:…Շատ մարդիկ կմահանան, եթե մենք թույլ տանք ներկայիս իրավիճակի պահպանումը»,- ասել է ամերիկացի առաջնորդը:
Հիշեցնենք, որ ներկայումս ԱՄՆ-ն աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման թվով 3-րդն է: Այստեղ հաստատվել է վարակման ավելի քան 46 հազար դեպք, 600-ից ավելի մարդ մահացել է:
Թրամփը նաև հավելել է, որ նոր տեսակի կորոնավիրուսը կարելի է անվանել «չինական»:
«Վարակներն անվանվում են ըստ այն վայրի, որտեղից սկսել են տարածվել»,- ասել նա:
ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ երկիրը պետք է վերադառնա աշխատանքային ռեժիմի: