Ալժիրը հաստատել է երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին հաղորդում է Thomson Reuters Foundation News-ը՝ հղում տալով տեղի հեռուստատեսությանը:
Նշվում է, որ հիվանդը երկիր ժամանած իտալացի է:
Ինչպես հայտնում է երկրի պետական հեռուստաընկերությունը, հղում տալով առողջապահության նախարարին, այդ մարդն այժմ կարանտինի մեջ է:
Ավելի վաղ, Life.ru-ի փոխանցմամբ, ՌԴ ԱԳՆ-ն արդեն հայտնել էր, որ Աֆրիկայում արդեն եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, սակայն հաստատված տեղեկություն դեռևս չկար: Փետրվարի կեսերին հաղորդվել էր Եգիպտոսում գրանցված վարակման մասին, սակայն այս տեղեկությունը չէր հաստատվել: Միևնույն ժամանակ, Չինաստանում նոր վարակից գրանցված մահերի թիվը հասել է 2663-ի: