Կենդանիներն օժտված են բացառիկ բնազդով: Մենք բազմիցս համոզվել ենք դրանում, սակայն այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպիսի անհավանական հերոսության են ընդունակ չորքոտանիները: Այս աննախադեպ պատմության գլխավոր հերոսուհին Մաշա անունով անօթեւան կատուն է, որն իր ամբողջ կյանքն անցկացրել է Ռուսաստանի Օբնինսկ քաղաքի ցրտաշունչ փողոցներում: Մաշայի շրջապատում, բարեբախտաբար, կան բարեգութ մարդիկ, ովքեր նրան պարբերաբար կերակրում են …
The post 12-շաբաթական երեխային, որին լքել էին եւ նկուղում թողել արկղի մեջ, երկար ժամանակ ջերմացրել եւ փրկել է անօթեւան կատուն appeared first on ԳԱԼԱ.
Կենդանիներն օժտված են բացառիկ բնազդով: Մենք բազմիցս համոզվել ենք դրանում, սակայն այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպիսի անհավանական հերոսության են ընդունակ չորքոտանիները:
Այս աննախադեպ պատմության գլխավոր հերոսուհին Մաշա անունով անօթեւան կատուն է, որն իր ամբողջ կյանքն անցկացրել է Ռուսաստանի Օբնինսկ քաղաքի ցրտաշունչ փողոցներում:
Մաշայի շրջապատում, բարեբախտաբար, կան բարեգութ մարդիկ, ովքեր նրան պարբերաբար կերակրում են եւ երբեմն նրան տուն են թողնում սառնամանիքների ժամանակ:
Նրա հոգածուներից մեկը 68-ամյա Իրինա Լավրովան է, ով ապրում է այդ շրջանում: Մի անգամ, երբ Իրինան աղբը տանում էր թափելու, նկուղից տարօրինակ ձայներ է լսում:
Լսելով կատվի մլավոցներ՝ տարեց կինն անհանգստանում է Մաշայի առողջական վիճակի համար եւ շտապում է դեպի նկուղ:
Բայց այն, ինչ գտնում է նկուղում, շոկի է ենթարկում կնոջը: Նա կարտոնե արկղի մեջ հայտնաբերում է լքված երեխայի, որի կողքին հերթապահում էր Մաշան:
Հետագայում բժիշկները հաստատում են, որ 12-շաբաթական մանկիկը արկղի մեջ պառկած մնացել է մի քանի ժամ: Սակայն փոքրիկը չէր ցրտահարվել, քանի որ նրան իր մարմնով ջերմացրել է Մաշան՝ փրկելով երեխայի կյանքը:
Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, սակայն Մաշայի մայրական բնազդը չի լքել նրան նաեւ այդ պահին: Բժիշկների խոսքերով՝ կատուն վազել է շտապ բուժօգնության ծառայության մեքենայի հետեւից, երբ բուժաշխատողները տեղափոխել են երեխային:
Շտապ բուժօգնության ծառայության մեքենայի վարորդ Վերա Իվանինան պատմում է. «Նա շատ էր անհանգստանում, երբ մենք տեղափոխում էինք փոքրիկին: Նա վազում էր մեր հետքերով եւ մլավում էր: Շատ խելամիտ կենդանի է»:
Ականատեսները պատմում են, որ կատուն մի քանի ժամ նստել է նույն տեղում՝ սպասելով շտապ բուժօգնության ծառայության մեքենայի վերադարձին: Փոքրիկին այժմ ոչինչ չի սպառնում, իսկ ոստիկանությունը փնտրում է նրա ծնողներին:
Իրինա Լավրովան պատմում է. «Մաշան շատ հանգիստ է եւ բարյացակամ, եւ երբ ես լսեցի նրա մլավոցները, մտածեցի, որ նա վնասվածք է ստացել: Սակայն նրա մոտ մայրական բնազդն էր արթնացել եւ նա պարզապես պաշտպանել է փոքրիկ երեխային»:
Մաշան իսկական հերոսուհի է, եւ չարժե նրա համար անհանգստանալ, քանի որ հարեւանները հոգ են տանում նրա մասին, խնամում եւ կերակրում են: Արժանի պարգեւ…:
The post 12-շաբաթական երեխային, որին լքել էին եւ նկուղում թողել արկղի մեջ, երկար ժամանակ ջերմացրել եւ փրկել է անօթեւան կատուն appeared first on ԳԱԼԱ.