Добавить новость

Экс-начальник управления ФСИН Тимченко не признал обвинения во взятке и аресте

Летевший к Москве БПЛА уничтожен в Раменском городском округе — Собянин

«Рубин» — «Динамо» (Москва): когда начало, где смотреть онлайн матч 12‑го тура РПЛ 20 октября

Останки человека в пакете нашли в парке Москвы

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու, ես մշտապես ասել եմ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»․ մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը․ ուղիղ

15:56

Սերժ Սարգսյանի պաշտպանը բացարկի միջնորդություն է ներկայացնում մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին։ Հղում անելով մի շարք օրենսդրական կարգավորումների՝ Սերժ Սարգսյանի պաշտպաններից Հակոբյանը միջնորդեց, որ մինչդատական վարույթում քրեական բավարար միջոցներ չեն ձեռնարկել Սերժ Սարգսյանին արդարացնող հանգամանքների քննության համար: Հսկող դատախազը նախաքննության խախտումները չի նկատել, ավելին՝ Քրեական դատավարության օրենսգրքի խախտումներ է թույլ տվել։ Որպես օրինակ բերեց այն, որ առերեսումից երկու րոպե անց փաստաթուղթը շրջել ու հայտնել է Սերժ Սարգսյանին, որ դա իրեն առաջադրված մեղադրանքն է, որոշման մեջ էլ ժամը նշված չի եղել հասկանալի պատճառներով։«Այսինքն, Սերժ Սարգսյանին մեղադրյալի դատավարական կարգավիճակ տրված է եղել մինչև հարցաքննությունը, մինչ այդ ամեն ինչ որոշված է եղել ու հավանաբար այլ անձի մոտ»,-ասաց պաշտպան Հակոբյանը։ Նա ասաց, որ մեղադրանքը հետևաբար ապօրինի է։

15:50

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում' դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկեց Սերժ Սարգյսանի և մյուսների գործով դատավարությունը, որի սկզբին դատավոր Վահե Միսակյանը կողմերից ճշտեց, թե արդյոք կողմերն առարկություն ունեն   լրատվամիջոցների տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման վերաբերյալ: Կողմերն առարկություն չհայտնեցին։ Դատարանի որոշմամբ այս և հետագա դատական նիստերը կլուսաբանվեն։ Կողմերն ինքնաբացարկի միջնորդություն չհայտնեցին։ Դատարանն անցավ ամբաստանյալների ինքնության ճշտմանը։

Ինքնությունների ճշտման ընթացքում՝ Սերժ Սարգսյանի վերաբերյալ կենսագրական տվյալները հայտնելուց հետո, Ամրամ Մակինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալներից փաստեր են պակասում քրեական գործում. «Ինչու՞ քննիչը չի նշել, որ Սերժ Սարգսյանը 1989թ. ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանական ուժերը, արդյո՞ք կարևոր չէ այդ փաստը, և պաշտպանական կո՞ղմն այդ մասին պետք է բարձրաձայնի։ Քննիչը մոռացե՞լ է, որ Շուշիի օպերացիա վրա առկա է Սերժ Սարգսյանի ստորագրությունը, այդ հանգամանքը  մոռացե՞լ է քննիչը, միթե՞ սա կարևոր չէ, որ քրեական գործում չկա: 1994թ. զինադադարը պարտադրվել է Ադրբեջանին, այս փաստաթուղթը ստորագրել է Սերժ Սարգսյանը, արդյո՞ք դա կարևոր չէ։ Սերժ Սարգսյանն Արցախի հերոս է,  քննիչն այդ մոռացե՞լ է»,-ասաց Մակինյանը և նշեց նաև Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալներն ու կոչումները։

Ամրամ Մակինյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն ունի բազմաթիվ պարգևներ և դրանք թվարկելու համար նիստի ժամանակը չի բավարարի։

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ նշվել են այն հանգամանքները, որոնք քրեական գործի համար ունեն կարևոր նշանակություն։

Անդրադառնալով Մակինյանի այն հայտարարությանը, որ քննիչի կողմից կան աղաղակող խախտումներ՝ Միսակյանն ասաց, որ պաշտպանական կողմն ունեցել է դրանք բարձրաձայնելու հնարավորություն։

15:22

Դատավարությունը մեկնարկեց, որի սկզբին դատավոր Վահե Միսակյանը կողմերից ճշտեց՝ արդյո՞ք կողմերն առարկություն ունեն լրատվամիջոցների տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման վերաբերյալ: Կողմերն առարկություն չհայտնեցին։ Դատարանի որոշմամբ այս և հետագա դատական նիստերը կլուսաբանվեն։ Կողմերն ինքնաբացարկի միջնորդություն չհայտնեցին։ Դատարանն անցավ ամբաստանյալների ինքնության ճշտմանը։

15:15

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայր ժամանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով դատարանի դիմացից հայտարարությամբ հանդես եկավ, շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին և կոչ արեց՝ այս եղանակին չմնալ դրսում և վերադառնալ տուն:

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի ընկերներ, սիրելի աջակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու: Մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը, խնդրում եմ, որպեսզի իմ երախտագիտությունը տանեք ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել Ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը՝ ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու»,- նշեց նա և հավելեց.

«Հաշվի առնելով եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ դեռ հույս կա, որ Հայաստանում կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից ուղիղ այնպես ինչպես ինձ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար, Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից՝ խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից կես մլրդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

15:13

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում տեղի է ունենում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը։

Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

Դատական գործը քննելու է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նա մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Հատուկ քննչական ծառայությունը ձեռք բերված ապացույցները բավարար էր համարել՝ գործը դատարան ուղարկելու համար, Դատախազությունն անցած ամսվա վերջին հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան։

Հիշեցնենք, որ ըստ ծավալուն մեղադրանքի, 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ Հայաստանի կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվել է մարզպետարանների և Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող կազմակերպությունների ներկայացրած հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները:

Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, որի ներկայացուցչի հետ քննարկումներից հետո Գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը:

Ինչպես նշվում է ՀՔԾ հաղորդագրությունում, Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, որ ավելի էժան գնով վառելիք է առաջարկում հենց այս ընկերությունը, գիտակցել է, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու հետևանքով պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Եվ անտեսելով այս հանգամանքը, նախկին նախագահը «Ֆլեշ» ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Սրա հետևանքով, ըստ ՀՔԾ-ի, կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդի հաշվից ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար Գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել մոտ ավելի քան 1 միլիարդ 700 միլիոն դրամ, որն էլ փոխանցվել է «Ֆլեշ» ընկերության բանկային հաշվին:

Հետագայում, ինչպես հաղորդում է ՀՔԾ-ն, կառավարությունը որոշել է հատկացվող վառելիքի քանակն ավելացնել ևս 302 հազար լիտրով, իսկ տրամադրված գումարի չափն ավելացնել ավելի քան 31 միլիոն դրամով: Ավելացված գումարը ևս փոխանցվել է «Ֆլեշ» ընկերությանը:

Ըստ ՀՔԾ-ի, այս ծրագրի արդյունքում իրացվել է ավելի քան 12 միլիոն լիտր վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է ավելի քան 1 միլիարդ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 միլիոն դրամ, այսինքն՝ վատնվել է ավելի քան 423 միլիոն դրամ ավելի վճարված գումարը:

Չիրացված վառելիքի մնացած մասի՝ ավելի քան 5 միլիոն լիտրի համար տրամադրված մոտ 552 միլիոն դրամը, կառավարության որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ընկերությանը՝ 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: Կառավարության որոշմամբ՝ 2013 թվականի սեպտեմբերի 12-ին Գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ընկերության միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված մոտ 552 միլիոն դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է 6 միլիոն 131 հազար 062 լիտր դիզելային վառելիքի համար:

Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է ավելի քան 3 միլիոն լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է ավելի քան 297 միլոն դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231 միլիոն 240 հազար 170 դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է ավելի քան 66 միլիոն դրամ ավելի վճարված գումար:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Росавиация: аэропорт Казани временно ограничил полеты

Ефимов: в столичных округах по реновации расселили уже 812 домов

Бойцы ВС России в Дамаске передали более 500 кг гуманитарной помощи людям с ОВЗ

Что произошло 20 октября в истории Якутии

Музыкальные новости

Сотрудники вневедомственной охраны Росгвардии Московской области провели патриотические уроки для школьников региона

«Фильм «Кинг Конг» смотрели? Вот это я!» Алёна Блин устроит погром в лагере и побреется налысо в новом выпуске реалити «Звёзды в джунглях» на ТНТ

This computer built inside Minecraft has 1,107,419 blocks, over 15 million views on TikTok, and all started 'for the fun of it'

Фонд Юрия Лужкова награждает победителей экономического диктанта-2024

Новости России

«Флорида» обыграла «Вегас», Бобровский стал третьей звездой встречи

Рузские былины: астраханские ватерпольные команды добились удивительных побед в Подмосковье

Певец Данко выступит в Крыму в поддержку участников СВО

От авто осталась половина: страшное ДТП произошло в Подмосковье

Экология в России и мире

Коллекция бренда /DAS/ на Московской неделе моды

Могут ли мокрые ноги стать причиной простуды

10 городов, куда можно поехать на выходные из Москвы + бонус

В Москве прошел образовательный бизнес-форум «Женское дело. Территория успеха. Бизнес. Красота. Самореализация»

Спорт в России и мире

Спортивный врач рассказал, из‑за чего теннисисту Рублеву могли ампутировать яички

Андреева прошла в финал турнира WTA в Нинбо на отказе Муховой

Спортивный врач назвал причину возможной ампутации яичка Рублева

Дарья Касаткина вышла в 1/4 финала турнира WTA-500 в Нинбо, обыграв Синякову

Moscow.media

MONT расширил линейку отечественного системного ПО решениями НППКТ

«Тамара Карсавина. Жар-птица на века»: гала-вечер с Relax FM в Кремле

Усадьба Фряново

Новые Baic X55 появились в автопарке BelkaCar











Топ новостей на этот час

Rss.plus






Спрос на ипотеку на новое жилье в крупнейших городах России резко упал

Экс-начальник управления ФСИН Тимченко не признал обвинения во взятке и аресте

«Флорида» обыграла «Вегас», Бобровский стал третьей звездой встречи

Летевший к Москве БПЛА уничтожен в Раменском городском округе — Собянин