Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Lexus և Suzuki մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Փաստի առթիվ Երևանի ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Բախման հետևանքով Lexus-ը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում։