Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2663-ի, ապաքինվել է ավելի քան 27 200 մարդ, իսկ վարակվածների թիվը գերազանցում է 77 600-ը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Հաղորդվում է, որ մեկ օրում գրանցվել է մահացության 71 դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել ավելի քան 2600 մարդ, վարակվածների թիվն ավելացել է 508-ով:
Ամենաշատ թվով մահացության դեպքերը շարունակվում են գրանցվել Հուբեյ նահանգում: Նախորդ օրը Հուբեյում մահացել է 68 մարդ, որոնցից 56-ը՝ Ուհան քաղաքում: