Լոս Անջելեսի Staples Center բասկետբոլային արենայում տեղի է ունեցել լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հրաժեշտի արարողությունը, որին ներկա է եղել շուրջ 30 000 մարդ: Այս մասին հայտնում է NBA TV-ն:
Հրաժեշտի արարողության ժամանակ խոսքով հանդես են եկել Բրայանտի կինը՝ Վանեսան, ամերիկացի հեռուստահաղորդավար Ջիմի Կիմելը, NBA-ի վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանը, Շաքիլ Օ'Նիլը: Երգչուհիներ Բեյոնսեն և Քրիստինա Ագիլերան հանդես եկան երաժշտական ստեղծագործությամբ, որոնք ուղեկցվել են մեծ էկրանների վրա լեգենդար մարզիկի կարիերայի լավագույն պահերի ցուցադրությամբ:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Կոբի Բրայանտն ու նրա 13-ամյա դուստրը, որը մտադիր էր գնալ հոր հետքերով և հետաքրքրվում էր բասկետբոլով: Նրանցից բացի, ուղղաթիռում ևս 7 մարդ է գտնվել, ոչ ոք չի փրկվել:
Ուղղաթիռը վարել է հայազգի օդաչու Արա Զոբայանը, որն ամեն ինչ արել է վթարի հետևանքով նվազագույն զոհեր տալու համար: Ավելի ուշ հետաքննությունը պարզել էր, որ նրան ընդամենը մի քանի վայրկյան էր պակասել վթարից խուսափելու համար: