Իտալիայի հարավում՝ Կալաբրիա շրջանում, փետրվարի 24-ի ուշ երեկոյան 4,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ANSA-ն:
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Ռենդե քաղաքից ոչ շատ հեռու: Տանը և փակ տարածություններում գտնվող մարդիկ, աղբյուրի տեղեկություններով, դուրս են եկել փողոցներ՝ վախենալով հետագա ցնցումներից:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ այս պահի դրությամբ չեն հաղորդվում: