Գերմանիայի Հեսսեն երկրամասի Ֆոլկմարզեն քաղաքում տոնական շքերթի ժամանակ մարդկանց մեջ ավտոմեքենայով մխրճված Mercedes-ի վարորդն իր արարքը բացատրել է նրանով, որ հարևանուհուն խոստացել էր հայտնվել «թերթերի առաջին էջերում»: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
«Առավոտյան տեսա, թե նա ինչպես էր մեկնում: Այնպիսի տեսք ուներ, ասես թմրանյութ օգտագործած լիներ: Ինձ ասաց, որ շուտով իր մասին կգրեն թերթերը»,- պատմել է կինը:
Հիշեցնենք, որ միջադեպի արդյունքում տուժել է շուրջ 30 մարդ, որոնցից 10-ի վիճակը ծանր է: Վկաները պատմել են, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդը մտածված ցանկանում էր վրաերթի ենթարկել երեխաներին: Տուժել է 10 անչափահաս: Ոստիկանությունը հայտարարել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն չէ: