«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղի մասին:
«Ինձ դուր է գալիս, երբ հարձակման ժամանակ մենք ռիսկի ենք դիմում, բայց պաշտպանությունում պետք է կենտրոնացած լինենք: Ռոբերտ Լևանդովսկին անհավանական հարձակվող է: Նրա գոլերի վիճակագրությունը շատ բանի մասին է խոսում:
Իհարկե, «Բավարիան» կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը: Սա տաղանդավոր թիմ է, որը գլխավորում է Բունդեսլիգան: Հարգում եմ այս թիմին, բայց մենք կփրձենք կանգնեցնել նրանց»,– Լեմպարդի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: