Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլն» ընդունեց «Վեսթ Հեմին» (3:2): Հանդիպման հաշիվը բացվեց 9-րդ րոպեին, երբ գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Ժորժինյո Վեյնալդումը:
Ընդամենը երեք րոպե անց, հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը: Այս անգամ էլ Իսա Դիոպը գլխի հարվածով գնդակն ուղարկեց Ալիսոնի դարպասը:
Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին Պաբլո Ֆորնալսը առաջ մղեց «Վեսթ Հեմին»: Այդ դրվագում հրաշալի խաղ ցուցադրեց Դեկլան Ռայսը: 68-րդ րոպեին Ռոբերտսոնի փոխանցումը գոլի վերածեց Մոհամեդ Սալահը: Այս դրվագում անհաջող խաղաց հյուրերի դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին:
81-րդ րոպեին Մանեն հաղթանակ պարգևեց Կլոպի գլխավորած թիմին: Ալեքսանդր-Արնոլդը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Այսպիսով, «Լիվերպուլը» վաստակեց 79 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: «Վեսթ Հեմը» իր ակտիվում ունի 24 միավոր և գտնվում է վտանգավոր գոտում: