Արդեն 10 օր է, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Կոյուղատարի խցանման պատճառով կեղտաջրերը հոսում ու լցվում են Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի գերեզմանների մեջ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կեղտաջրերն արդեն ողողել են հարյուրավոր գերեզմաններ, նրանց մեծ մասն արդեն շարքից դուրս է եկել, քանի որ կեղտաջրերը խարխլել են գերեզմանների պատերն ու թուլացրել:
Աղբյուրը հայտնում է, որ իրենց հետ զրույցում հանգուցյալների հարազատներն այս ամենի մեջ մեղադրել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը. «Երբ տեսանք, որ կոյուղատարը խցանվել է, անմիջապես զանգահարել ենք, օրը մի քանի անգամ նույնիսկ, բայց ամեն անգամ տարբեր բաներ են ասում, մի դեպքում՝ տեխնիկան տարածքում չի կարող աշխատել, մի դեպքում էլ՝ խնդիրն է լուրջ, բայց ում է դա հետաքրքիր, որ մենք էլ գնանք իրենց հարազատների գերեզմանների հետ նման կերպ վարվենք, իրենք ինչպես կվարվեն մեզ հետ»:
Հանգուցյալների հարազատները սեփական ձեռքերով են փորձում խնդիրը լուծել, փորձելով փոխել կոյուղաջրի հոսքը, սակայն փրկելով իրենց հարազատի գերեզմանը, ջուրն այդ դեպքում էլ լցվում է մեկ այլ մահացածի շիրիմի վրա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: