ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 10-ից 16-ը գրանցվել է 407 դեպք, որից 175-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 158 կենցաղային կանչ, 93 հրդեհի ահազանգ, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 56 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 19 դեպք. տուժել է 31, զոհվել՝ 2 քաղաքացի:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 67 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1222 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 687 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
The post 911-ն ամփոփում է անցած շաբաթը appeared first on ԳԱԼԱ.