ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր լուսանկար, որում ներկայացված են մեծ բարձրության վրա գտնվող ամպերը:
«Էլեկտրիկ կապույտ գույնի ամպերը տեսանելի են միայն այն ժամանակ, երբ Արևն իջնում է դեպի Երկրի հորիզոնն ու լուսավորում է դրանք»,-գրված է լուսանկարին կից:
Հայտնի է, որ ուշագրավ կադրը ֆիքսվել է Երկրի մակերևույթից ավելի քան 432կմ բարձրության վրա՝ Միջազգային տիեզերակայանից:
Նշվում է, որ սրանք Երկրի մթնոլորտում ամենաբարձր տեղակայված ամպերն են: