Իրանի խորհրդարանի պատգամավորը հայտնել է, որ Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցումը ձգձգվում է, քանի որ ռուսական կողմի հետ վերջնական պայմանագիր չեն կնքել: Ըստ պատգամավորի՝ ռուսները վերջնական եզրահանգման չեն եկել ֆինանսավորման եղանակի, նախագծին մասնակցության ձևաչափի շուրջ:
Հոկտեմբերի 13-ին Բելգիայում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Բելգիական քաղաքական դաշտի գրեթե բոլոր կուսակցությունների ցուցակներում կան հայ թեկնածուների անուններ։
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը Ժնևում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սաբիհա Գաֆարովային։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում, «Ազատության»-ն ասել են Ֆեդերացիայից։