Դուբայում կաթոլիկ եկեղեցիները չեղարկել են բոլոր պատարագները
Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին՝ Դուբայում կաթոլիկ եկեղեցիները չեղարկել են բոլոր պատարագները Զատկից անմիջապես առաջ։
Նշվում է նաև, որ հավատացյալները պետք է զերծ մնան եկեղեցի այցելելուց՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցին հայտնել է, որ Ավագ ուրբաթի պատարագը կհեռարձակվի առցանց՝ YouTube-ով։
Այս որոշումները կապված են անվտանգության իրավիճակի սրմամբ․ Դուբայի Ջեբել Ալի շրջանը մի քանի անգամ ենթարկվել է իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածներին: