Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները սահմանված են ՀՀ կառավարության 2022 թ. փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշմամբ։ Ըստ այդ կանոնների. «Բուժաշխատողն իր մասնագիտական գործունեության ընթացքում պարտավոր է՝ հարգել մարդու արժանապատվությունը; գործել ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով գիտության ձեռքբերումները եւ պացիենտի վիճակը; ցանկացած բժշկական միջամտության ժամանակ գործել համաչափության եւ մասնագիտական անհրաժեշտության սկզբունքներին համապատասխան; հարգալից վերաբերվել պացիենտի