Թվարկենք մեկ-երկու երաժիշտների հնչեղ անուններ, որոնք տարեսկզբից հյուրընկալվել են Երևանի կոնսերվատորիայում. Ռոբերտո Տուրրին՝ իտալացի դաշնակահար, G. Tartini Conservatory of Music-ի նախկին տնօրեն, Արտուրաս Անուսաուսկաս՝ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր, Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի ջազի ամբիոնի ղեկավար, Ֆին Էլիաս Սվիթ՝ դանիացի կիթառահար, Aalborg International Guitar Festival-ի հիմնադիր նախագահ, Ֆրանսուա Պինո-Բենուա՝ Փարիզի Ռախմանինովի անվան կոնսերվատորիայի ջութակի պրոֆեսոր… Մարտի 26-ին կկայանա դաշնակահարուհի, Աջարիայի մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեի վարպետության դասը: