Մարտի 12-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կողմից ՄԻՊ հաստատությունների համար կազմակերպված բարձրաստիճան համաժողովում առաջին անգամ ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներկայացուցիչ Տիգրան Մանուկյանը։ Ստրասբուրգում անցկացված համաժողովին նա մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորած պատվիրակության կազմում՝ որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի երիտասարդ ներկայացուցիչ։ Այս