Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՆԱՏՕ-ի ուժերը «խոցել են Իրանից Թուրքիա ուղղված» երրորդ բալիստիկ հրթիռը

ՆԱՏՕ-ի օդային պաշտպանության ուժերը Միջերկրական ծովի արևելյան հատվածում խոցել են Իրանից Թուրքիա ուղղված երրորդ բալիստիկ հրթիռը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ Թեհրանից պարզաբանում են պահանջել։

Իրանի նկատմամբ իսրայելա-ամերիկյան պատերազմի մեկնարկից ի վեր ՆԱՏՕ-ի ուժերը մարտի 4-ին խոցել էին առաջին, իսկ մարտի 9-ին՝ երկրորդ իրանական բալիստիկ հրթիռը։ Նախարարությունը նշել է, որ առաջին հրթիռը խոցվել էր Թուրքիայի օդային տարածք հասնելու ճանապարհին, իսկ երկրորդն՝ արդեն երկրի օդային տարածքում։

ՆԱՏՕ-ի երկրորդ խոշոր բանակն ունեցող Թուրքիան իր հարևան Իրանին յուրաքանչյուր հարձակումից հետո բողոք է ներկայացրել, սակայն բացահայտ չի հայտնել, որ պաշտպանության համար պաշտոնապես կդիմի դաշինքի անդամներին։

«Մեր երկրի տարածքի և օդային տարածքի նկատմամբ ցանկացած սպառնալիքի դեմ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են վճռական և առանց հապաղման։ Խորհրդակցություններ են իրականացվում համապատասխան երկրի հետ՝ դեպքի բոլոր կողմերը պարզաբանելու համար», - ասված է նախարարության հաղորդագրությունում։

Իրանը դեռ չի մեկնաբանել, սակայն մինչև այս բազմիցս պնդել է, որ Թուրքիան հատուկ չի թիրախավորվել։

Ի դեպ, այս դեպքերից հետո ՆԱՏՕ-ն ուժեղացրել է իր բալիստիկ հրթիռների պաշտպանության միջոցները տարածաշրջանում և տեղադրել ԱՄՆ-ի «Պատրիոտ» օդային պաշտպանության համակարգը Թուրքիայի հարավ-արևելյան Մալաթիա նահանգում։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus