Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Գյումրեցու համբերության բաժակը լցվել է». ավագանու նիստը՝ լարված մթնոլորտում

Գյումրիի ավագանու նիստն այսօր հենց սկզբից լարված էր: Օրակարգի հաստատումից հետո նախ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին՝ «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը իշխող Կոմկուսի ղեկավար, փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանին հարցրեց, թե ինչու են քաղաքի փողոցներն անմխիթար վիճակում ու ինչու փոսային նորոգումները չեն մեկնարկում:
«Գյումրեցու համբերության բաժակը լցվել է»,- ասում է «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը։
Ավետիս Առաքելյանը մեղքը բարդեց եղանակի վրա. «Կան նորմատիվներ, որոնցից մենք չենք կարող շեղվել, այսինքն՝ պարզ ասած, + 5,+ 8 աստիճան պետք է լինի ջերմաստիճանը, որ կարողանանք վերանորոգման աշխատանքներ կատարենք։ Երբ եղանակային պայմանները մեզ թույլ տան, միանշանակ, այդ աշխատանքները կկատարվեն»։

Առայժմ փոսերը միայն խճով են ծածկում, որն էլ մեքենաների երթևեկության հետ փողոցով մեկ է տարածվում ու կարճ ժամանակ անց խճապատված փոսերը կրկին փորձություն են դառնում վարորդների համար:
Այս տարի փոսային նորոգման համար 240 մլն դրամ է տեղական բյուջեից հատկացված: Իսկ փողոցների նորոգման աշխատանքերը սուբվենցիոն ծրագրերով, այսինքն՝ կառավարության համաֆինանսավորմամբ են իրականացվում: Մեկ տարի հետ են ընկել ու 2 տարվա ծրագրով 43 փողոց է հիմանորգվելու, որի համար համայնքի մասնաբաժինը շուրջ 2.7 մլրդ դրամ է: Անցած տարի տեղական բյուջեն ամբողջությամբ չէին հասցրել ծախսել, շուրջ 2.5 մլրդ դրամը այս տարվա բյուջեում ներառվեց: Այստեղ քննադատելու հերթը հասավ ՔՊ-ին: Խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը մեղադրեց, թե Գյումրիի կառավարումը տապալել են, իշխանությունը ստանձնելու մեկ տարին է լրանում, բայց ոչ մի էական փոփոխություն չեն տեսնում:
«Մեկ տարվա ընթացքում Էական որևէ փոփոխություն Գյումրիում տեղի չի ունեցել։ Եթե ունեցել է, խնդրեմ, օրինակ, 3 գլոբալ ծրագիր նշեք»,- նշեց ՔՊ խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը։

Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հակադարձեց, որ իրենց փորձում են ծնկի բերել տարբեր խոչընդոտներ ստեղծելով:
Առաքելյանի խոսքով.- «24/7 ռեժիմով է աշխատել քաղաքապետարանը, դրանից հետո հայտնի դեպքեր եղավ, որ ուզեցան մեզ ծնկի բերեն, մեզ չթողեցին աշխատել, մինչև այսօր էլ մեզ խոչընդոտներ են հանդիսանում, շատ ու շատ ծրագրեր չի ընդունվում նախարարության կողմից»։
Որպես օրինակ բերեց թափառող շների ապաստարանի չարչրկված ծրագիրը: Ասաց՝ մասնակցային բյուջետավորմամբ հայտարարված 5 մրցույթին այդպես էլ որևէ շինարար հայտ չի ներկայացրել:

ՔՊ խմբակցությունից Վահագն Մկրտչյանը հակադարձեց, թե մեղքը քաղաքապետարանի շենքում փնտրեք. «Գումարը կառավարությունը տվել է համայնքին՝ շների ապաստարանի կառուցման համար։ Այ թե ինչու ոչ մի շինարար չի մասնակցել, այ դա փնտրեք քաղաքապետարանի պատերի ներսում, դրանց պատճառը՝ միգուցե վստահություն չկա, միգուցե համոզմունք չկա, որ նորմալ շինարարական պրոցեսն կընթանա»։

Քնարիկ Հարությունյանը ավելի հստակեցրեց, թե ինչու գումարի առկայության պայմաններում շների ապաստարանի կառուցման համար որևէ շինարարական կազմակերպություն մրցույթներին չի մասնակցել:

«Սա միակ դեպքն է, որ ես հիշում եմ, և հետևաբար, ես համարում եմ, որ դրա ուղիղ մեղավորը դուք եք։ Ձեր նկատմամբ վստահություն չի եղել, դրա համար այդպես էլ ոչ մի շինարար շատ տարօրինակ ձևով չի հայտնվել»,- շեշտեց ՔՊ խմբակցությունից Քնարիկ Հարությունյանը։

Փոխքաղաքապետը հակադարձեց, թե կառավարության նկատմամբ վստահությունը քիչ է ու այստեղ կրքերը ավելի թեժացան. «Վստահությունը շատ ցածր է կառավարության հանդեպ...»։
Վեճն այսքանով ավարտվեց, հետո հանդարտվեցին ու անցան օրակարգի հարցերի քվեարկությանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus