Սկիզբը՝ այստեղ: Ռազմավարական գործընկերության հռչակումից մինչեւ փոխադարձ զգայունության փորձությունը Տարածաշրջանային փոթորկի մեջ երկկողմ առանցքի կարեւորությունը 2025-ի վերջից եւ 2026-ի առաջին շաբաթներից ձեւավորվող Հայաստան-Իրան քաղաքական օրակարգը դուրս է գալիս դասական երկկողմ հարաբերությունների շրջանակից եւ դառնում է տարածաշրջանային ու նույնիսկ գլոբալ մրցակցության բաղադրիչ։ Սրվող ԱՄՆ-Իրան դիմակայությունը, Արեւմուտք–Ռուսաստան խորացող հակադրությունը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ ընթացող գործընթացները Հայաստանը