ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2025 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները։ Խորհրդակցության ընթացքում զեկույցներով ներկայացվել են 2025 թվականին ռազմական ոստիկանության կատարած աշխատանքները, մասնավորապես՝ զորամասերում և բանակային դիրքերում իրականացված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև տրված հանձնարարականների կատարողականները։ Տարեկան ամփոփիչ աշխատանքների և Բանակի օրվա կապակցությամբ ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ պարգևատրվել