Կա մի շատ կարևոր խնդիր՝ առողջապահական ծառայությունների մատուցման համար պատասխանատու կառույցի գերատեսչական պատկանելիությունն է: Երբ դա անցավ առողջապահության նախարարությանը, մեր մտահոգությունն այն էր, որ «պինգ-պոնգի» չվերածվի, այսինքն՝ մի գերատեսչությունը խնդիրը չգցի մյուս գերատեսչության վրա և արդյունքում էական խնդիրներն անտեսվեն: Ցավոք, ներկայումս կարող եմ արձանագրել, որ մենք ունենք այդ իրավիճակը, այսինքն՝ քրեակատարողական ծառայությունն ասում է՝ մենք չենք պատասխանատու, որևէ խնդիր է արձանագրվում՝ կապում են, օրինակ, հոգեկան առողջության խնդիրների հետ, իսկ քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ն էլ ասում է, որ օրինակ՝ շենքային պայմաններն են պատճառը