39 զոհ՝ Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով
Իսպանիայի հարավում արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի, ևս 152 մարդ վիրավորվել է։ Ոստիկանության տվյալները փոխանցում է իսպանական RTVE հեռուստաընկերությունը։
Հունվարի 18-ին Իսպանիայի հարավում՝ Կորդոբա նահանգի Ադամուզ քաղաքի մերձակայքում, արագընթաց գնացքը դուրս է եկել գծերից և բախվել հանդիպակաց ուղղությամբ շարժվող մեկ այլ գնացքի՝ այն ևս դուրս մղելով գծերից։
Երկու գնացքներում ընդհանուր առմամբ գտնվել է շուրջ 400 ուղևոր, մեծամասամբ՝ Իսպանիայի քաղաքացիներ։
Վթարի պատճառները դեռևս պարզված չեն։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չեղարկել է օրակարգով նախատեսված բոլոր հանդիպումները։
Մադրիդի և հարավային Անդալուզիայի միջև, այդ թվում՝ խոշոր քաղաքներ Կորդոբայի, Սևիլյայի և Գրանադայի ուղղություններով, հունվարի 19-ին չեղարկվել է ավելի քան 200 գնացքի երթևեկություն։
The post 39 զոհ՝ Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.