Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դատախազություն են հրավիրվել Վալերիյ Օսիպյանը և կինը. Factor.am

Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը և կինը՝ Լուսինե Թադևոսյանը, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են հրավիրվել։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Նշվում է, որ վարչությունը նրանց վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել, հրավիրում է ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև՝ հայտարարագիր: «Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2026 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 17:45-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնել»,- նշվում է հրապարակային ծանուցման մեջ։

Հիշեցնենք՝ 2018 թվականի մայիսի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիյ Օսիպյանը նշանակվել էր Հայաստանի ոստիկանապետ։ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ազատվել էր ոստիկանապետի պաշտոնից։ Նույն օրը երեկոյան նշանակվել էր Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական, սակայն մեկ ամիս անց ազատվել նաև այդ պաշտոնից։  Դրանից հետո Օսիպյանին մի քանի անգամ նկատել են ընդդիմության հավաքների ժամանակ։

The post Դատախազություն են հրավիրվել Վալերիյ Օսիպյանը և կինը. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus