Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կաթողիկոսի տնօրինությունը չի կարող դառնալ դատական վերահսկողության առարկա. փաստաբան

Ի պատասխան Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայցի փաստաբան Արա Զոհրաբյանը գրել է.

«Լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դիմել է դատարան վիճարկելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ, տնօրինությունը:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 61-րդ հոդվածի համաձայն՝ Թեմակալ Առաջնորդը նշանակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և հանդիսանում է նրա ներկայացուցիչը: Անհրաժեշտության պարագային Վեհափառ Հայրապետը կարող է պաշտոնից ետ կանչել Թեմակալ Առաջնորդին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի կանոնակարգումներից հետևում է, որ՝

– Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում․

– պետությունը չի կարող միջամտել եկեղեցու օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին:

Եկեղեցու ինքնակառավարման հարցերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) էլ է ձևավորել դիրքորոշում:

ՄԻԵԴ գործերից մեկով կաթոլիկ քահանան բողոքել է կաթոլիկ կրոնի և բարոյագիտության ուսուցչի իր պայմանագիրը երկարաձգելու մերժման դեմ՝ հղում անելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածին: Չերկարաձգումը հիմնված էր եպիսկոպոսի կողմից պաշտոնից ժամանակավորապես հեռացման վրա: Այս դեպքում ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Եկեղեցու ինքնավարության օգտին և չի հայտնաբերել Կոնվենցիայի խախտում, այդ թվում՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում:

Նմանապես, ՄԻԵԴ-ը պաշտպանել է հունգարական դատարանների որոշումը, որոնք որոշել են, որ իրենք իրավասություն չունեն քննելու հովվի բողոքը Եկեղեցու կողմից պաշտոնից անօրինական կերպով ժամանակավորապես հեռացման վերաբերյալ: Քանի որ, ներպետական օրենսդրության համաձայն, հովիվը չէր կարող որևէ «իրավունք» վկայակոչել, եթե Դատարանը հայտնաբերեր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, այն կստեղծեր նոր իրավունք՝ հակասելով իր սեփական հաստատված նախադեպային իրավունքին: Հետևաբար, Դատարանը բողոքը հայտարարել է անընդունելի:

Այս պայմաններում, դատավորը պարտավոր է հայցադիմումն ընդունելը մերժելու մասին որոշում կայացնել, քանի որ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով: Հակառակ դեպքում, կխախտվի Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը»,- նշել է փաստաբանը։

The post Կաթողիկոսի տնօրինությունը չի կարող դառնալ դատական վերահսկողության առարկա. փաստաբան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus