Ակնհայտ է, որ իսրայելական ռեժիմը մշտապես ձգտում է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ իրանական հասարակությունում պառակտում ստեղծելու և ազգային համախմբվածությունը թուլացնելու համար։ Այս ռեժիմի վարչապետի, ինչպես նաև որոշ ծայրահեղական և կոշտ դիրքորշումներով աչքի ընկնող ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, հանգեցնում են բռնության, ահաբեկչության և հանցավոր գործողությունների հրահրման: Իրանի ժողովուրդը լավ հասկանում է այսպիսի վարքի իրական նպատակները և այդ նարատիվների զոհը չի դառնա։