Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սիրիայից վարձկանների և հայ գերիների վերադարձի միջև կապը նկատելի է փաստերի մակարդակով. Սիրանուշ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը

– Տիկի՛ն Սահակյան, Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել չորս գերի, միևնույն օրը պարզ դարձավ, որ հայկական կողմն էլ երկու սիրիացի դատապատված ահաբեկչի է փոխանցել Սիրիային: Կապ տեսնո՞ւմ եք այս գործընթացների միջև:

– Գերիների վերադարձը քաղաքականացված խնդիր է, որը չեն թաքցրել նաև Ադրբեջանի իշխանությունները, ու, կարծում եմ, նաև բաց տեքստով խոսում են այդ մասին, անգամ ներքաղաքականացման ռիսկեր կան, ու եթե ուսումնասիրենք նույն երեկվա զարգացումներից հետո ադրբեջանական հասարակության արձագանքը՝ կտեսնենք, որ ներքաղաքական խնդիր է նաև գերիների ազատ արձակումը, դրա համար էլ անխուսափելի է այդ հարցի քաղաքական տարրը: 

Իրավական գործընթացներ կան, բայց դրանք առավելապես զսպաշապիկի դեր ունեն, փակուղային իրավիճակներում լուծումներ են առաջադրելու առաջիկայում, բայց այս պահին հարցի լուծումը գտնվում է հենց քաղաքականության տիրույթում: 

Որդեգրված մոտեցումը եղել է այն, որ զիջումների ֆոնին են ազատ արձակումներ եղել, շատ ընդունված է եղել փոխանակումը, օրինակ՝ փոխանակվել են ադրբեջանցի ռազմագերիները հայ ռազմագերիների դիմաց, ու մենք նաև կապ ենք տեսնում վարձկանների փոխանակման հետ: Իհարկե պաշտոնապես այդ տեղեկությունը հերքվում է, բայց գոնե փաստերի մակարդակով կարող ենք արձանագրել, որ դրանք համաժամանակյա ակտեր են եղել: 

Իրավական կապակցվածությունը չկա, բայց ժամանակային առումով մենք տեսնում ենք այս համընկնումը, այսինքն՝ կարծում եմ, որ չէր կարող պատահականություն լինել հենց նույն օրը Հայաստանը Սիրիայի իշխանություններին հանձներ իր քաղաքացիներին, որոնք արդեն հինգ տարի է՝ գտնվում են Հայաստանում, և նույն օրվա դրությամբ Ադրբեջանը Հայաստանին տար չորս գերի, որոնց մեջ է նաև Վիգեն Էուլջեքջյանը, որ մեղադրվել է Ադրբեջանում ու դատապարտվել է վարձկանության մեջ, ու այդ ընտրանքն էլ, կարծում եմ, որոշակի վերլուծական նյութ է պարունակում: 

Մենք ընդամենն արձանագրում ենք, որ վարձկանների կատարած արարքները տարբեր են, դրանց հանրային վտանգավորությունը, միջազգային իրավունքով այդ արարքների արձագանքը, ուստի դրանց գինն անհամեմատ մեծ է։ Այսպիսի պայմաններում պետք էր օգտագործել հնարավորությունը մեծաթիվ հայերի վերադարձը կազմակերպելու համար, բայց ես չեմ կիսում այն մոտեցումը, որոնք այս երկու օրերին հնչեցվում են, որ եթե Հայաստանում չկան ադրբեջանցի ռազմագերիներ կամ վարձկաններ, ուրեմն Հայաստանը այլևս չի կարող ապահովել մեր մյուս հայրենակիցների վերադարձը: Ես լավատես եմ ու կարծում եմ, որ մյուս հայերի հայրենադարձումը պետք է կազմակերպվի հատկապես խաղաղության գործընթացի շրջանակներում: 

– Փաստորեն այդ կապը դուք տեսնո՞ւմ եք ու կարծում եք, որ համարժեք չէ՞ր փոխանակումը:

– Փաստերի մակարդակով չեմ կարող անտեսել, այդ կապերը նկատելի են, ու, իմ գնահատմամբ, կարելի էր ավելին բանակցել: 

– Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ հենց այս 4 անձանց Ադրբեջանը վերադարձրեց այս փուլում:

– Նախ 23-ից 6-ն այս պահին դատապարտյալի կարգավիճակ ունեն, ու կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանությունը ոչ մի դեպքում չէր հայրենադարձի այդ 16-ին, ուստի ընտրանքը նեղանում է: 7 դատապարտված անձի մասին կարող էր խոսք գնալ, եթե 7-ի շուրջ չի եղել, ու թիվը նվազել է, կարծում եմ, որ հաջորդ գործոնը եղել է անձի խոցելիության աստիճանը, տարիքը, օրինակ՝ Վագիֆ Խաչատրյանի ներառումը խիստ օբյեկտիվ ու արդարացված էր, որովհետև առողջական վիճակը վատ էր: 

Մենք նախկինում էլ ենք դիտարկել, որ հայրենադարձման շրջանակում դիտարկվում են առավել մեծ խոցելիություն ունեցող անձինք, ինչը պետության տրամաբանությամբ ճիշտ է, քանի որ փոխանցում է պատասխանատվությունը փակ հաստատությունում գտնվող անձի ու առողջության համար տվյալ երկրի հանրային իշխանության պատասխանատվության կանխավարկածը: 

– Տիկի՛ն Սահակյան, իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ որոշ ժամանակ անց Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին հայրենադարձի:

– Քանի դեռ մյուսները չեն հայրենադարձվել, այսինքն՝ մյուս 11-ը, ես իրատեսական չեմ համարում նրանց հայրենադարձումը թե՛ ամբողջական, թե՛ մասնակի: Այսինքն՝ այդ հարցը կունենա այժմեականություն, երբ Հայաստան վերադարձված կլինեն մյուս քաղաքացիները:

– Իսկ մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք նրանց վերադարձը:

– Ես հավանական եմ համարում։ Որքան նախաստորագրված խաղաղության համաձայնագրի կատարման իրացման ուղղությամբ քայլերը նյութականանան, ու տեղաշարժ գրանցվի, ապա այդ համատեքստում բարձր եմ գնահատում ամերիկյան կողմի միջնորդությամբ նրանց հայրենադարձման հնարավորությունը: 

– Կոնկրետ այս 4 անձի հայրենադարձման գործում ԱՄՆ-ն դերակատարում ունեցե՞լ է:

– Այստեղ ամերիկյան պայմանավորվածությունների մաս չկա, այստեղ կան երկկողմանի հարաբերություն ու անձանց խոցելիություն: Այսինքն՝ երկու գործոնների համադրումը հասունացրեց հայրենադարձումն այս ժամանակահատվածում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Սիրիայից վարձկանների և հայ գերիների վերադարձի միջև կապը նկատելի է փաստերի մակարդակով. Սիրանուշ Սահակյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus