Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ինքնագերագնահատում, ինքնապարգևատրում, ինքնարդարացում. Սոցիալական արդարությո՞ւն, թե՞ բյուջեի հաշվին ապահովագրված իշխանություն

Սոցիալական արդարության պետությունը չի սկսվում հռչակագրերից կամ կարգախոսներից, այլ այն մոտեցումներց, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում հանրային ռեսուրսին և ում է առաջին հերթին տեսնում այդ ռեսուրսի շահառու։ Երբ իշխանությունը սկսում է իրեն պարգևատրել՝ միաժամանակ դա հիմնավորելով սեփական խոցելիությամբ, սոցիալական արդարությունը դադարում է արժեք լինելուց։

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պետական պաշտոնյաներին պարգևավճարներ տրամադրելու վերաբերյալ լրագրողների հարցերին, ներկայացրեց հիմնավորումներ, որոնք չափազանց վտանգավոր են իրենց տրամաբանությամբ և արժեբանությամբ։ 

Նրա խոսքով՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաները խնդիրներ ունեն իրենց իրավունքները պաշտպանելու հարցում, հատկապես ապատեղեկատվության պայմաններում․ «հայտնի շրջանակները» բազմամիլիոն դրամների հայցեր են ներկայացնում նրանց դեմ՝ նպատակ ունենալով կաթվածահար անել պետական համակարգը։ Այս համատեքստում պարգևավճարները ներկայացվում են որպես պաշտպանական միջոց՝ պաշտոնյաների համար։ Փաստացի, այս համատեքստում պետությունը խոսում է ոչ թե քաղաքացու, այլ պաշտոնյայի խոցելիության լեզվով, և հենց այստեղ է սկսվում սոցիալական արդարության գաղափարի արժեքային խաթարումը։

Փաստերը ավելի խոսուն են, քան ցանկացած հռետորական հնարք։ Ըստ «Հետք»-ի հրապարակած տվյալների՝ 2025 թվականի առաջին կիսամյակում վարչապետը ստացել է շուրջ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար, ինչպես նաև մոտ 1 մլն 970 հազար դրամ՝ առանձին տողով։ 2021-2025 թվականներին վարչապետի աշխատակազմի աշխատողները, վարչապետն ու երկու փոխվարչապետը ստացել են ընդհանուր առմամբ 2 մլրդ 835 մլն 550 հազար դրամ պարգևատրում և պարգևավճար։ Միայն 2025 թվականի առաջին կիսամյակի համար շուրջ 381 մլն դրամ բաշխվել է որպես պարգևավճար՝ 412 աշխատակցի, վարչապետի և փոխվարչապետների միջև։

Բացի գումարների չափից, որոնք շարքային քաղաքացիների շրջանում զայրույթ են առաջացնում, խնդրահարույց է նաև այն համակարգը, որով իշխանությունը ինքն իրեն պարգևատրում է։ Եթե նույն իշխանությունն է սահմանում առաջնահերթությունները, նույն իշխանությունն է չափում դրանց կատարողականը և նույն իշխանությունն էլ իրեն պարգևատրում է այդ «արդյունքների» համար, ապա սա հաշվետվողականություն չէ։ Սա փակ, ինքնաբավ համակարգ է։

Ավելին՝ պարգևավճարները ներկայացվում են նաև որպես հակակոռուպցիոն գործիք։ Սա հաճախ կրկնվող, բայց չապացուցված թեզ է։ Ոչ մի լուրջ միջազգային փորձ ցույց չի տալիս, որ բարձր պարգևավճարները նվազեցնում են կոռուպցիան այն երկրներում, որտեղ թուլացած են վերահսկողական, դատական և ինստիտուցիոնալ հակակշիռները։ Ընդհակառակը՝ նման մոտեցումը կարող է խորացնել համակարգային կոռուպցիան՝ վերածելով այն օրինականացված ինքնաբավարարման։

Այս տրամաբանությունը հատկապես բացահայտ է դառնում, երբ այն համադրում ենք վարչապետի մեկ այլ հայտարարության հետ։ Խոսելով թոշակները շուրջ 10-11 հազար դրամով բարձրացնելու մասին՝ նա հարց էր տալիս. «Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք. ի՞նչ է անելու թոշակառուն։ Այդ գումարը ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու»։

Այս հարցադրումը պարզապես անհաջող ձևակերպում չէ, այլ վերաբերմունքի ցայտուն արտահայտություն է։ Փաստորեն, ըստ այս տրամաբանության, թոշակառուն՝ սոցիալական ամենախոցելի խումբը, չի կարող խելամիտ տնօրինել 10 հազար դրամը։ Իսկ նույն պետության բարձրաստիճան պաշտոնյաները լիովին կարող են և գիտեն՝ ինչպես տնօրինել միլիոնավոր դրամների պարգևավճարները։

Սա սոցիալական անարդարության ցայտուն հակադրումներից է, երբ 10 հազար դրամը համարվում է անիմաստ աջակցություն թոշակառուի համար, իսկ 10 միլիոնը՝ անհրաժեշտ գործիք պաշտոնյայի համար, երբ մի դեպքում իշխանությունը մանրամասն կշռադատում է՝ արժի՞ արդյոք թոշակառուին տալ ամսական մի քանի հազար դրամ և կասկածի տակ է դնում այդ գումարի «օգտակարությունը», իսկ մյուս դեպքում՝ առանց հանրային լայն քննարկման, առանց անկախ գնահատման, առանց սոցիալական համեմատականների, իշխանությունը ինքն իրեն պարգևատրում է տասնյակ հարյուր միլիոններով՝ դա ներկայացնելով որպես անհրաժեշտություն, պաշտպանություն և նույնիսկ պետական շահ։

Սոցիալական արդարության արժեքը կառավարման առանցքում ունեցող պետության պաշտոնյան իր իրավունքները պաշտպանում է նույն դատական համակարգում, նույն պայմաններում, ինչպես դա անում է շարքային քաղաքացին։ Եթե այդ համակարգը չի աշխատում, խնդիրը լուծվում է ոչ թե պարգևավճարներով, այլ դատական անկախությամբ, խոսքի ազատության պաշտպանությամբ և ապատեղեկատվության դեմ ինստիտուցիոնալ պայքարով։ Երբ իշխանությունը հայտարարում է, որ պաշտոնյաները ֆինանսապես չեն կարող պաշտպանել իրենց իրավունքները, դա ոչ թե նրանց խոցելիության, այլ պետության ինստիտուցիոնալ ձախողման խոստովանություն է։

Սա նաև վտանգավոր նախադեպ է։ Եթե այսօր պարգևավճարները արդարացվում են «հիբրիդային սպառնալիքներով», ապա վաղը նույն տրամաբանությամբ կարելի է արդարացնել ցանկացած արտոնություն՝ անվտանգության, կայունության կամ պետական շահի անվան տակ։ Այդտեղից մինչև սոցիալական անհավասարության ինստիտուցիոնալացում ընդամենը մեկ քայլ է։

Զարուհի Հովհաննիսյան

MediaLab.am

The post Ինքնագերագնահատում, ինքնապարգևատրում, ինքնարդարացում. Սոցիալական արդարությո՞ւն, թե՞ բյուջեի հաշվին ապահովագրված իշխանություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus