«Ազատություն». Բաքու ժամանած ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները այսօր ադրբեջանական կողմի հետ քննարկել են «Թրամփի ուղի» նախագծի իրագործման հեռանկարները։ APA գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն այսօր ընդունել է Միացյալ Նահանգների առևտրի և զարգացման գործակալության (USTDA) տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությանը։ «Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին՝ մասնավորաբար էներգետիկային, առևտրին, տարածաշրջանային կապերին՝ այդ