Հայաստանում հունվարի 9-ին և 10-ին սպասվում է ձյուն
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից, մանրամասնելով, որ հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Երևանում հունվարի 6-ի ցերեկը, hունվարի 7-9-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հունվարի 6-9-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, հունվարի 7-10-ի գիշերը՝ 16-20 աստիճանով։
Լոռիում, Տավուշում և Սյունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով։
The post Հայաստանում հունվարի 9-ին և 10-ին սպասվում է ձյուն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.