Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նիկոլաս Մադուրոն այսօր դատարան է ներկայանալու Նյու Յորքում՝ թմրանյութերի և զենքի գործով

Վենեսուելայի հեռացված նախագահ Նիկոլաս Մադուրոն այսօր կեսօրից հետո պետք է ներկայանա Մանհեթենի դաշնային դատարան՝ թմրանյութերի շրջանառության և զինատեսակների ապօրինի պահման ու դրանց դավադրության մեղադրանքներով։ Դատական ընթացքը նշանակվել է այն բանից հետո, երբ Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, շաբաթ առավոտյան իրականացված ԱՄՆ ռազմական գործողության ընթացքում ձերբակալվել և դուրս են բերվել Կարակասից։

The New York Times-ի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և վենեսուելացի զինծառայողներ։

Մադուրոյի դեմ ներկայացված մեղադրանքում ասվում է, որ նա ղեկավարել է «կոռումպացված և ապօրինի կառավարություն», որը տարիներ շարունակ պետական լծակներն օգտագործել է անօրինական գործունեությունը, մասնավորապես՝ թմրանյութերի շրջանառությունը, պաշտպանելու և խթանելու համար։

Ձերբակալությանը նախորդել են ԱՄՆ-ի բազմամսյա ճնշումները Մադուրոյի վարչակազմի վրա, այդ թվում՝ ենթադրաբար թմրանավերի դեմ իրականացված հարվածները, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 110 մարդ։ Միջազգային իրավաբանների մի մասը կասկածի տակ է դնում այդ գործողությունների իրավաչափությունը։

Նույն գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև Մադուրոյի որդուն և ևս երեք անձի։ Մադուրոն մեղադրվում է նարկոահաբեկչության դավադրության, կոկաինի ներմուծման դավադրության, ավտոմատ զենքերի և պայթուցիկ սարքերի ապօրինի պահման, ինչպես նաև այդ զինատեսակների պահման դավադրության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ժամանակավորապես «կվերահսկի Վենեսուելան», մինչև, նրա ձևակերպմամբ, իրականացվի «անվտանգ և կարգավորված անցում»։ Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ խոշոր նավթային ընկերություններն ընդգրկվելու են երկրի նավթային ենթակառուցվածքների վերականգնման գործընթացում։

Միաժամանակ, մի շարք առաջատար դեմոկրատ կոնգրեսականներ քննադատել են Վենեսուելայում իրականացված ռազմական գործողությունը՝ այն որակելով անօրինական և հակասահմանադրական և հիշեցնելով, որ ռազմական գործողությունների համար անհրաժեշտ է Կոնգրեսի հաստատում։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Չնայած Վաշինգտոնի հայտարարություններին՝ Մադուրոյի կառավարությունը շարունակում է գործել երկրի ներսում, իսկ ԱՄՆ ուժերը փաստացի վերահսկողություն Վենեսուելայի տարածքի նկատմամբ չեն իրականացնում։

The post Նիկոլաս Մադուրոն այսօր դատարան է ներկայանալու Նյու Յորքում՝ թմրանյութերի և զենքի գործով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus