Կառավարությունը լուծարում է «Շողակաթ»-ը հեռարձակող հանրային ալիքը. Factor.am
ՀՀ կառավարությունը «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու գործընթաց է սկսել։ Factor.am-ն այս մասին տեղեկանում է կառավարության հրապարակած որոշման նախագծից։
«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն»-ը 2011 թվականին ստեղծված և Հանրային հեռարձակողի կազմում գտնվող ընկերություն է, որը իրականացնում է «Շողակաթ» հեռուստաալիքի հեռարձակումը։
«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն»-ը լուծարելը նշանակում է «Շողակաթ» հեռուստաալիքի եթերազրկում հանրային մուլտիպլեքսում։ «Շողակաթ»-ի բովանդակության ստեղծմանը նաև Մայր Աթոռը մասնակցություն ուներ։ Առավել պարզ՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը պետական բյուջեից ստացած ֆինանսավորումից 220 մլն դրամ էր հատկացնում «Շողակաթ»-ին՝ հանրային մուլտիպլեքսով հոգևոր-մշակութային բովանդակություն ստեղծելու և տարածելու համար։
Նշենք, որ «Շողակաթ» հեռուստաընկերությունը հիմնադրել է Մայր Աթոռը և հանդիսանում է հիմնական ֆինանսավորողն ու գույքի սեփականատերը։ Հոգևոր-մշակութային հեռուստաընկերությունը լուծարելու հիմքում ՀՀ կառավարությունը դրել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունները։
Ավելին՝ սկզբնաղբյուրում
The post Կառավարությունը լուծարում է «Շողակաթ»-ը հեռարձակող հանրային ալիքը. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.